-
04.01.2014|
17:19
Բրիտանական The Guardian-ի և ամերիկյան The New York Times-ի լրագրողները դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով ներում շնորհել Էդուարդ Սնոուդենին: Օբամային ուղղված բաց նամակները հունվարի երկուսին հրապարակվել են երկու պարբերականանների կայքերում:
-
04.01.2014|
17:17
ԵԱՀԿ-ի 2014 թվականի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է շոշափելի նպաստ ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, մարդկանց կյանքի բարելավման և կազմակերպության գործելու ունակության ուժեղացման գործում։
-
04.01.2014|
17:04
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Իսրայել՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկելու է մերձավորարևելյան կարգավորման ընթացքը:
-
04.01.2014|
15:26
Անցյալ տարվա սկզբին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները, և քաղաքական դաշտում ամենաշատ աղմուկն առաջացրեց այդ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
04.01.2014|
14:30
Քաղաքական ի՞նչ զարգացումներ են սպասվում 2014-ին՝ Կապույտ Ձիու տարում, տարի, որի սերմերը հողին ենք հանձնել անցյալ տարի: Արվեստագետ Արման ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցյալ տարում տեղի ունեցած գործընթացների մասին ունի իր դիտարկումները:
-
04.01.2014|
14:25
Ժամանակն այքան թանձր էր այս երկու օրը, որ պարզապես անհնար էր անցնել այդ խտության միջով, մոտենալ համակարգչին և սիրով ու ջերմությամբ լի մաղթանքներ հղել իմ բոլոր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:
-
04.01.2014|
14:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություներ է մտցրել Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի ընթացքում անվտանգության միջոցների ուժեղացման հրամանագրում` կապված հանրահավաքների և հավաքների անցկացման կանոնների հետ:
-
04.01.2014|
14:17
Հայկական հեռուստաընկերությունների մեծ մասն ունի առավոտյան ծրագիր, որի ժամանակ տարբեր մարդկանց են հրավիրվում, հաղորդավարները նրանց հարցեր են տալիս և երաժշտական ընդմիջումներ են լինում: Այս հաղորդավարների մեծ մասը ոչ միայն լրագրության հետ կապ չունի, ոչ միայն զրուցելու արվեստին չի տիրապետում, այլև գրագետ չէ:
-
04.01.2014|
14:15
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
-
04.01.2014|
14:14
Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են: